KANU-ն բնական և բուսական կոսմետիկայի բրենդ է, որը հիմնադրվել է 20 տարի առաջ մի վեգանի կողմից, ով առանձնակի սեր ուներ բնական, բուսական հիմքով կոսմետիկայի նկատմամբ։ Ժամանակի ընթացքում այդ սերը վերածվեց կենսակերպի, իսկ արտադրությունն աստիճանաբար դարձավ պրոֆեսիոնալ՝ պահպանելով ամենակարևորը՝ KANU-ի արտադրությունը հիմնված է բացառապես բնական և բուսական բաղադրիչների վրա։ Մենք հոգատար ենք բնության նկատմամբ՝ ներդնելով արևային վահանակներ մեր գործարանում և գրեթե ամբողջությամբ օգտագործում ենք վերականգնվող էներգիայի աղբյուրներ մեր արտադրության ընթացքում։