Քսուքը սնուցում և խոնավացնում է ձեռքերի և եղունգների մաշկը: Ունի հակասեպտիկ, հակաբորբոքային, տոնիկ ազդեցություն: Արագացնում է մաշկի վերքերի և ճաքերի բուժումը: Թեթևացնում է քորի առաջացումը, չորությունը, թեփը, մաշկի գրգռումը: Մաշկի վրա ստեղծում է խոնավություն պահպանող շերտ, որը կանխում է մաշկի ջրազրկումը և չորացումը: Փափկացնում և սնուցում է կուտիկուլը, ամրեցնում է եղունգները, կանխում դրանց տարանջատումը: Արագացնում է եղունգների աճը: Վերացնում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Ձեռքերի չորություն,թեփ,քոր,ալերգիկ կարմրություն, ճաքեր, վնասված եղունգներ և կուտիկուլ Հիմնական բաղադրիչներն են՝ Ժենշենի քաղվածք,գլիցերին, ալոե վերա,պրիմուլա,երիցուկ ,վիտամին E
Օրգանիկ է, չի պարունակում հորմոն և պարաբեն
Օգտագործման եղանակը՝ Նախատեսված է ամենօրյա օգտագոծման համար
Ոտքերի քսուք/Foot Cream
7500
դր.
ԳՆԵԼ ՀԻՄԱ
Բնական յուղերի, լանոլինի և բույսերի քաղվածքների կոնցենտրացիայով քսուքը հիանալի հոգ է տանում ոտքերի մաշկի մասին: Ունի հակամանրէային և հակաբակտերիալ ազդեցություն: Ապահովում է վերքերի և ճաքերի արագ ապաքինում, իսկական փրկություն է չոր, խորը ճաքերով մաշկի համար: Երիցուկը ապահովում է ախտահանող և հակաբորբոքային ազդեցություն
Հիմնական բաղադրիչներն են՝ Ալոե վերա, պրիմուլա, երիցուկ,մեղրամոմ, ավոկադոյի, պապայայի յուղ
Օրգանիկ է, չի պարունակում հորմոն և պարաբեն
Օգտագործման եղանակը՝ Նախատեսված է աամենօրյա օգտագործման համար
3-ը 1-ում ինտենսիվ վերականգնող ձեռքի դիմակ 3 in 1 hand intensively regenerating mask
9900
դր.
ԳՆԵԼ ՀԻՄԱ
Դիմակը պարունակում է 98% բնական ծագման բաղադրիչներ Շնորհիվ կոկոսի կարագի բարձր պարունակության (20%), այն վերականգնում և ամրացնում է մաշկի պաշտպանիչ հիդրոլիպիդային պատնեշը, խաղողի կորիզի, ձիթապտղի յուղի և կակաոյի յուղի համադրությունը ձեռքերի մաշկը դարձնում է ավելի առաձգական, նվազեցնում կոպտությունը, հարթեցնում և արգելակում է ծերացման գործընթացը, իսկ եռաչափ, կոլոիդային պոլիսախարիդային մատրիցը անմիջապես և երկարաժամկետ վերականգնում է ձեռքերի մաշկի խոնավացումը:Կոկոսի կարագը, իր խոնավեցնող, սնուցող և պաշտպանիչ հատկություններով հիանալի բարելավում է մաշկի խոնավացումը, ամրացնում է հիդրոլիպիդային շերտը, պաշտպանում է արևի լույսի վնասակար ազդեցությունից, բազմաթիվ վիտամինների և սննդանյութերի աղբյուր է, որոնք դրականորեն են ազդում մաշկի վրա: Պարունակում է վիտամիններ C, E, B6, B12, ֆոլաթթու, կալիում, երկաթ, ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում, յոդ և լաուրինաթթու: Խաղողի կորիզի յուղի շնորհիվ վիտամին E-ի բարձր պարունակությամբ, խանգարում է մաշկի ծերացման գործընթացներին, ունի հանգստացնող հատկություններ, արագացնում է էպիդերմիսի վերականգնումը և պայծառացնում մաշկը: Ձիթապտղի յուղը ունի թանկարժեք կոսմետիկ հատկություններ, պարունակում է հիմնականում չհագեցած ճարպաթթուներ, վիտամին D և ռետինոլ, որոնք վերականգնում են մաշկը և խթանում դրա նորացումը, դրա մեջ առկա վիտամին E-ն, որն ունի հակատարիքային հատկություն, մաշկի վրա ստեղծում է պաշտպանիչ շերտ: Բնական խոնավեցնող մոլեկուլները՝ գալակտոմանանները, արդյունահանվում են պերուական Տարա բույսի (Caesalpinia spinosa) սերմերի էնդոսպերմից, որը շատ դիմացկուն է Անդերի չափազանց չոր կլիմայի նկատմամբ: Դիմակը չի պարունակում միկրոպլաստիկ Հիմնական բաղադրիչներն են՝Aqua, Cocos Nucifera Oil, Ethylhexyl Stearate, Cetyl Alcohol, Caprylic/Capril Trigliceride, Polyglyceryl-6 Stearate, Glyceryl Stearate, Glycerin, Vitis Vinifera Seed Oil, Theobroma Cacao Butter, Olea Europaea Beenlyenyl Searate, Olea Europaea Beenlyhenyl Searate. Hydrolyzed Caesalpinia Spinosa Gum, Dehydroacetic acid, Caesalpinia Spinosa Gum, նատրիումի բենզոատ, կալիումի սորբատ, տոկոֆերոլ
Օգտագործման եղանակը՝Քսուքի փոքր քանակությունը քսել ձեռքերի մաշկին և նրբորեն մերսել
Գլիկոլաթթվով պիլինգ և շերտազատող գուլպաներ
6500
դր.
ԳՆԵԼ ՀԻՄԱ
Պիլինգ գուլպաները խորը շերտազատում են կոշտուկները՝ միաժամանակ նպաստելով բջիջների նորացմանը և հարթ մաշկին՝ շնորհիվ իր խտացված գլիկոլաթթվի և կաթնաթթվի բանաձևի: Պարունակում են նարդոս, որն ունի տոնուսային, հավասարակշռող և հանգստացնող հատկություն, հիանալի տոնիկ է մաշկի համար խոնավեցնող և հակաբորբոքային:Սալիցիլաթթուն գործում է որպես շերտազատող միջոց, որը կարող է վերացնել մաշկի ամենամակերևութային շերտերը, այն գործում է մաշկի վրա թեթև շերտազատում կատարելով, այդպիսով նվազեցնելով մեռած մաշկի կուտակումը: Պատրաստված է բնական ծագման 99% հավաստագրված բաղադրիչներից: Արդյունքը տեսանելի է 7-15 օր հետո: Արդյունքը կարող է տարբեր լինել: Խորհուրդ է տրվում օգտագործել 2/3 ամիսը մեկ անգամ:
Արգանի սնուցող դիմակ գուլպաներ
4700
դր.
ԳՆԵԼ ՀԻՄԱ
Ոտքերի դիմակը սնուցում և ինտենսիվ վերականգնում է չոր և ճաքած ոտքերը: Պատրաստված է բնական ծագման 93% հավաստագրված բաղադրիչներից:Հիմնական բաղադրիչը Արգանն է, որն օգնում է ինտենսիվ խոնավացնել մաշկը՝ միաժամանակ վերականգնելով և սնուցելով այն:Macadamia Oil օգնում է փափկեցնել, խոնավացնել և վերականգնել մաշկը: Իր երկշերտ տեխնոլոգիայի շնորհիվ դիմակը ստեղծում է սաունայի էֆեկտ՝ արդյունքները բարձրացնելու համար: Չի պարունակում ալերգեններ և 100% վեգան է: Նախատեսված է չոր ոտքերի տեսքը բարելավելու և կարծրությունը նվազեցնելու համար: Խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթը մեկ անգամ
Դեղձի և շի կարագի վերականգնող ոտքերի դիմակ-գուլպաներ
4500
դր.
ԳՆԵԼ ՀԻՄԱ
Դիմակը վերականգնում և ինտենսիվ խոնավեցնում է չոր և ճաքած ոտքերը: Պատրաստված է բնական ծագման 93% հավաստագրված բաղադրիչներից: Հիմնական բաղադրիչը դեղձն է, որն աշխատում է որպես հզոր հակաօքսիդանտ և խոնավացնող միջոց: Պարունակում է շի կարագ, որը ինտենսիվորեն խոնավեցնում և սնուցում է չոր մաշկը, օգնում է բարելավել մաշկի առաձգականությունը, վերականգնում է այն: Իր երկշերտ տեխնոլոգիայի շնորհիվ դիմակը ստեղծում է սաունայի էֆեկտ՝ արդյունքները բարձրացնելու համար: Չի պարունակում ալերգեններ և 100% վեգան է: Նախատեսված են չոր և/կամ կոպիտ ոտքերի տեսքը բարելավելու համար: Խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթը մեկ անգամ։
Ռելաքս-սառեցնող դիմակ-գուլպաներ
4500
դր.
ԳՆԵԼ ՀԻՄԱ
Դիամկն օգնում է թեթևացնել լարվածությունը և վերացնել հոգնածությունը, միևնույն ժամանակ սնուցում է ոտքերը: Երկշերտ ոտքի դիմակը, որը նախապես ներծծված է շիճուկում և արտաքին պաշտպանիչ շերտով,խթանում է բնական ակտիվ նյութերի կլանումը: Նախատեսված է շաբաթական 1 անգամ օգտագործելու համար
Հակատարիքային ձեռնոց-դիմակ՝ եռակի հիալուրոնաթթու, բակուչիոլ և նիացինամիդ
4300
դր.
ԳՆԵԼ ՀԻՄԱ
Դիմակը կանխում և նվազեցնում է ձեռքերի ծերացման նշանները: Հակատարիքային և վերականգնող խնամքը նվազեցնում է կնճիռներն ու բծերը՝ ամրացնելով մաշկը
Վերականգնող դիմակ-ձեռնոցներ դեղձով և շի կարագով
4300
դր.
ԳՆԵԼ ՀԻՄԱ
Դիմակը վերականգնում և խորը խոնավեցնում է չոր ձեռքերը։ Հիմնական բաղադրիչը Դեղձի էքստրակտը, գործում է որպես հզոր հակաօքսիդանտ և խոնավեցնող միջոց, Շի Կարագը խորը խոնավեցնում, սնուցում և վերականգնում է մաշկը: Նրա երկշերտ տեխնոլոգիան ստեղծում է սաունայի էֆեկտ՝ արդյունքները բարձրացնելու համար: Չի պարունակում ալերգեններ և 100% վեգան է: Ցուցված է չոր և ճաքճքված ձեռքերի տեսքը բարելավելու համար։ Խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթը մեկ անգամ։
Սնուցող ձեռնոց-դիմակ Արգանի յուղով
4300
դր.
ԳՆԵԼ ՀԻՄԱ
Դիմակը խորը սնուցում է ձեռքերը և հարթեցնում մաշկի հյուսվածքը։ Արգանի ձեռքի դիմակն առաջարկում է ձեզ սննդարար և ինտենսիվ վերականգնող բուժում: Ընդամենը 15 րոպեում դուք զգում եք ինտենսիվ վերականգնող և հակաօքսիդանտ գործողություն՝ շնորհիվ արգանի հատկությունների:Խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 1 անգամ
Ռելաքս վերակագնող ձեռնոց-դիմակ կանեփի յուղով
3300
դր.
ԳՆԵԼ ՀԻՄԱ
Ինտենսիվ սնուցում և հանգստացնում է չոր և գրգռված ձեռքերը։ Հիմնական բաղադրիչ կանեփի սերմի յուղը, շատ հարուստ է օմեգա 3-ով և 6-ով և միանշանակ հայտնի է իր սննդարարությամբ և ինտենսիվ խոնավեցմամբ: Ալոե Վերան օգնում է բուժել և նպաստել բջիջների վերականգնմանը: Պարունակում է սալիցիլաթթու, որն օգնում է նվազեցնել բորբոքումները: Կորեական ժենշենը հզոր հակաօքսիդանտ և վերականգնող միջոց է:Չի պարունակում ալերգեններ և 100% վեգան է: Խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթը մեկ անգամ։